Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հնամենի բուժարար` թեղի. 168.am
Թեղազգիների` Ulmaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 40 տեսակներ։ Հնագույն ժամանակներից ՀՀ տարածքում աճում են թեղիներ. էլիպսաձևը` U. Elliptica, տերևաշատը` U.Foliacea և խցանայինը` U.Suberosa։
Թեղի էլիպսաձևը հանդիպում է միայն Կովկասում, ՀՀ գրեթե ողջ տարածքում, ծովի մակերևույթից 1300-2100 մ բարձրության վրա` կաղնեբոխային և հաճարենու անտառներում։ Սաղարթը լայն գլանաձև է, բարձրությունը` մինչև 40 մ, բնի տրամագիծը` 1,5 մ։
Թեղի տերևաշատը տարածված է Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Եվրոպայում, Լոռի, Տավուշ, Արագածոտն մարզերի և Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում` մինչև 1000-1200 մ բարձրության վրա։ Սաղարթը բրգաձև կամ գլանաձև է. բարձրությունը` 30 մ, բնի տրամագիծը`1,5 մ։
Թեղի խցանայինը տարածված է Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, Միջերկրածովյան ափերին, Լոռի, Տավուշ, Արագածոտն, Վայոց ձոր, Սյունիք մարզերում, Արարատյան դաշտավայրի նախալեռնային և ստորին լեռնային գոտիների խառը անտառների և սոճուտների եզրերին, թփուտներում, ձորերում։
Կեղևի վրա կան խցանային ելուստներ, բարձրությունը մինչև 20 մ է, բնի տրամագիծը` 1,5 մ: ՀՀ-ում մշակվում է թեղի հարթը` U.laevis, որի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է։ Ք.Ա 4-րդ հազարամյակի առաջին կեսը հայտնի է` որպես Թեղուտի մշակույթի ժամանակաշրջան, որը զարգացել է Վանա և Ուրմիա լճերից մինչև Կովկասի լեռները և Կասպից ծովն ընդգրկող տարածքում։ «Թեղ» բառը հայերենում գործածվում է կույտ, շեղբ, դեզ կամ նման իմաստով, հիմնականում գյուղատնտեսության մեջ` թեղ տալ, դնել, թեղը հանել` քամել, վուշի թեղ և այլն։
«Թեղի» բառը ծառանուն է. «թեղուտ» ենթադրաբար նշանակում է` ծառուտ, անտառակ, ինչպես, օրինակ, կեչուտ, կաղնուտ, սոճուտ և այլն։ Հայաստանում հայտնի են Թեղենյաց լեռնագագաթները, Թեղենիկ և Թեղուտ բնակավայրերը, պատմական հռչակավոր Թեղենիսի մենաստանը և վանքը, որոնք գտնվել են անտառի բացատում։
«Թեղ» և «Թեղի» բառերը միանշանակ կապված են հողագործական աշխատանքների և ծառերի հետ, ինչը հավանաբար վկայում է, որ վերոհիշյալ տարածքում ապրող մարդը բարձր է գնահատել արտի և անտառի կարևորությունը։
Դրուիդների օրացույցում, որն ի հայտ է եկել Ք.հ առաջին դարի կեսում, առավել մեծ ժամանակահատվածը հատկացվել է այս ծառին` 25 օր (12.01-24.01. և 15.07-25.07)։ Ենթադրաբար հաշվի է առնվել, որ թեղին արդեն մոտ 40 միլիոն տարի Երկիր մոլորակի «բնակիչ» է, առաջին ծաղկավոր, ծածկասերմ բույսերից մեկը։ Այդպիսով, դեռևս հազարամյակներ առաջ մարդկությանը հասու են եղել բնագիտական խորը գիտելիքներ և մեծ է եղել հետաքրքրությունը բնության գաղտնիքների բացահայտման հանդեպ։ Կարևոր է վերհիշել, որ այդ օրացույցում նշված է տարվա օրերի և մարդկանց բնավորությունների միջև կապը։
Թեղիների մեծ մասի արմատները կողային են. հողի բարակ շերտի դեպքում առաջանում է մակերեսային արմատ։
Թեղիների մեծամասնության մոտ տերևի բողբոջը բացվում է ծաղկելուց հետո. բողբոջները նստադիր են, խոշոր, օվալաձև, թավոտ կամ թեփուկներով ծածկված։ Թեղիները ծաղկում են գարնան սկզբին, ծաղիկները երկսեռ են, աննշմար փոքր, հավաքված են ոչ մեծ խիտ փնջերով, ծաղկակիցը` զանգակաձև է, մինչև 8 առէջքներով։ Տերևների լիարժեք զարգացումը սկսվում է թաղանթաձև թևապտուղների դեղնելուց հետո։ Պտուղները հասունանում են մայիս ամսին։
Ծաղկման շրջանից սկսած մինչև պտղի հասունանալը, նույնիսկ թեղու մեկ` առանձին դիտարկվող ճյուղի վրա կարող են միաժամանակ գտնվել չափով և ձևով տարբերվող տերևներ։ Ապրիլ-մայիս ամիսներին թեղին ունի գեղարվեստական զարդագիր տեսք։ Տերևը կարճակոթուն է, ամբողջական, հիմքում ոչ համաչափ, երբեմն բլթակավոր գագաթով։
Սերմը նման է ոսպիկի, որը նստած է կլորավուն կամ ձվաձև թևապտղիկի կենտրոնում։ Սերմը շատ հեշտ է ծիլ տալիս, թեղիները բազմանում են նաև արմատային կողային ծիլերով, աճում են բավականին արագ, ապրում են մինչև 150-200 տարի, երբեմն` 300։ Թեղիների բնափայտը ամուր է, չի փտում ջրի մեջ, հնում օգտագործվել է կամուրջներ կառուցելու և ջրատար խողովակներ պատրաստելու համար։
Թեղին վաղուց ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Եթե այս ծառի արմատից մի կտոր գցեն կրակի մեջ, կրակից դուրս մնացած մասից հյութ կհոսի։ Այդ հյութը թող լցնեն հիվանդության հետևանքով խլացած մարդու ականջը, լսողությունը կվերականգնվի»։
Որպես բուժիչ հումք` հիմնականում օգտագործվում է կեղևի ներքին բաց կանաչ գույնի բարակ շերտը, որը պետք է ստանալ 2-3 տարեկան ճյուղերից, մարտ ամսին, և չորացնել արևի տակ։
Կեղևում պարունակվող` բույսին բնորոշ լորձը և դաբաղանյութերն ունեն միզամուղ, քրտնամուղ, խորխաբեր, կապող և արյունը մաքրող հատկություն։ Կեղևում և բողբոջներում պարունակվում են նաև ցավամոքիչ, հականեխիչ, հակաբորբոքային հատկություններ ունեցող նյութեր։ Կեղևից ստացված պատրաստուկները կիրառվել են ցիստիտի, այտուցի, ռևմատիզմի, հոդատապի, պլևրիտի, ստոմատիտի, մաշկային ցանի, այրվածքի, դժվար բուժվող վերքերի դեպքում։
Տերևի եփուկը լայն կիրառում է ունեցել բոլոր տեսակի մաշկային հիվանդությունների, ականջից արտադրության, խոցային վերքերի դեպքում։
Ոգեթուրմ. 40 գ թարմ կեղևից ստացված հումքը 10 օր թրմել 1 լ օղու մեջ, քամել թանզիֆով։ Ոգեթուրմին ավելացնել ևս 40 գ կեղև և կրկին թրմել 10 օր, քամել։ Խմել 10-15 կաթիլ, օրը 3-4 անգամ` պլևրիտի և վերոգրյալ հիվանդությունների դեպքում։
Ռևմատիզմ. 4 ճ/գ թարմ տերևը 15 րոպե եփել ջրային բաղնիքի վրա` 200 մլ եռջրում, թրմել 30 րոպե, քամել, նախնական ծավալը վերականգնել եռացրած ջրով։ Խմել 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Ստոմատիտ. 2թ/գ չոր կեղևը (թարմը` 1 ճ/գ) 10-15 րոպե եփել 200 մլ եռացրած ջրում, թրմել 1 ժամ։ Քամել։ Կատարել ողողում։
Այրվածք, դժվար ապաքինվող վերքեր. 20գ փոշիացրած կեղևին ավելացնել 500 մլ եռացրած ջուր, պահել մարմանդ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը։ Թրմել 30 րոպե, քամել։ Եփուկով լվանալ վերքը և թրջոցը դնել վնասված հատվածին։
Ինֆեկցիոն բնույթի ցան, չիբան.300 գ մանրացրած թարմ կեղևին ավելացնել 2 լ եռացրած ջուր, 30 րոպե եփել մարմանդ կրակի վրա։ Թրմել 1 ժամ, քամել, ավելացնել լոգանքի ջրին, ջերմաստիճանը 37-38ºC, տևողությունը` 15-20 րոպե։ Շարունակել 8-10 օր։
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն